Արմինֆո. Հայ ինժեներների խումբը նախագծել է Հայաստանում առաջին էլեկտրամոբիլը, որն արդեն 2 տարի շահագործվում է Երևանում, սակայն միայն այսօր է ներկայացվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում: Լիցքավորվելով 2-3 ժամում, էլեկտրամոբիլը անցնում է մինչև 50 կմ:
Անհատ ձեռներեց և ինժեներ-էլեկտրիկ Դավիթ Գևորգյանը իր ոչ մեծ խմբով էլեկտրոմոբիլը հավաքել է սովորական մեքենայի հիման վրա: Հրաշք-տեխնիկայի ստեղծողը նշել է, որ հենց դա է այդ էլեկտրամոբիլի առանձնահատկությունը, քանի որ արդեն պատրաստի մեքենայի հիման վրա մեքենա հավաքելն ավելի խնայողական է: Արդյունքում` մեքենայի ինքնարժեքը, ներառյալ ավտոմոբիլի արժեքը, կազմում է շուրջ 5 հազար դոլար:
Գևորգյանի ասելով, «Made in Armenia՚ էլեկտրամոբիլի ոչ բոլոր մասերն են տեղական արտադրության, մի մասը ներմուծվել է, մի քանիսը պատրաստվել է Հայաստանում: Օրինակ, լիցքավորման համակարգը, որոշ արգելակային համակարգեր արտադրվել են Հայաստանում, իսկ մարտկոցներն ու շարժիչը ներմուծվել են: Էլեկտրամոբիլի հավաքման համար պահանջվել է 4-6 ամիս:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |