Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և էներգիայի կառավարման ու ավտոմատացման բնագավառում մասնագիտացված ֆրանսիական Schneider Electric ընկերությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի ծրագրերի իրագործման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԱՊՀ-ում ու Ռուսաստանում Schneider Electric ընկերության բիզնեսի զարգացման և ռազմավարության գծով փոխնախագահ Արմեն Բադալովը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի հետագա զարգացումն ու տեխնոլոգիական փորձի փոխանակումը խթանելու նպատակով, մշակել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի համատեղ ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունների ծրագիր:
Սուրեն Կարայանի հետ հանդիպման ընթացքում Schneider Electric ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության բիզնեսի զարգացման և ռազմավարության գծով փոխնախագահ Արմեն Բադալովը նախարարին համառոտ ներկայացրել են ընկերության ծրագրերը Հայաստանում, մասնավորապես՝ արտադրական գործունեություն ծավալելու հեռանկարները, ինչպես նաև ընկերության կողմից բացված Էներգիայի բաշխման և ավտոմատացման կոմպետենտության կենտրոնի աշխատանքները: Արմեն Բադալովն ընդգծել է, որ Հայաստանի հանդեպ իրենց կազմակերպության հատուկ ուշադրությունը պայմանավորված է երկրի տնտեսական ցուցանիշների աճով և ճարտարագիտական մտքի մեծ ներուժի առկայությամբ:
RUB | 4.25 | -0.01 |
USD | 387.19 | -0.04 |
EUR | 430.63 | 1.11 |
GBP | 510.82 | 2.50 |
CAD | 285.20 | 0.07 |
JPY | 27.63 | 0.10 |
CNY | 54.56 | -0.02 |
CHF | 458.38 | 1.79 |