Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Այդ առնչությամբ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնութհան հետ կապերի վարչությունից, առաջինը վերաբերում էր Հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը: «Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,-նշել է վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին ամփոփել և իրեն ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է արդարադատության նախարարի ներկայացրած տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: Վարչապետը հորդորել է գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել իրեն:
![]() | 7.18 | -0.03 |
![]() | 454.86 | -0.13 |
![]() | 478.29 | 3.51 |
![]() | 567.07 | 8.89 |
![]() | 354.92 | 2.82 |
![]() | 35.17 | -0.01 |
![]() | 67.04 | 0.00 |
![]() | 456.87 | 3.60 |