Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի կրճատումների արդյունքում կտնտեսվի 29,1 մլն դրամ (մոտ 60.000 դոլար):
Ինչպես հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, այս տարվա սեպտեմբերի 1-ին նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք: Կառավարության որոշմամբ տնտեսված 29.1 մլն դրամն առաջիկա 3 ամիսներին կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդին:
Հիշեցնենք, որ 2016 թ. վերջին ՀՀ կառավարությունը հռչակեց պետական ապարատի օպտիմալացման քաղաքականությունը:
