
Արմինֆո. «Նյուպլաստ» ընկերությունը, որն զբաղվում է պլաստիկ խողովակների արտադրությամբ, արտադրության ընդլայնման նպատակով կներդնի 3 մլրդ դրամ: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունն ընկերությանն ազատեց ներմուծման մաքսատուրքերի վճարումից:
ԻՆչպես հայտնել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ընկերությունը Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, որտեղ, ընդհանուր առմամբ, ներդրվելու է 3 մլրդ դրամ, որից 1,1 մլրդ դրամը կուղղվի նոր սարքավորումների ձեռքբերմանը: Ներդրումային ծրագիրն ապահովում է նոր աշխատատեղերի ստեղծում` 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտադրության ծավալը կկազմի մոտ 2 մլրդ դրամ, արտադրանքը կվաճառվի Հայաստանի տարածքում: Ծրագիրը, ինչպես նշել է նախարարի տեղակալը, ուղղված է կաթիլային ոռոգման համակարգի ստեղծմանը: «Ծրագիրը գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է, և, իրականում, ծրագրի հասցեատերերը կլինեն տեղական գյուղատնտեսական արտադրողները», - բացատրեց Մելքոնյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կաթիլային ոռոգմանն անցնելու համար մշակվել է պետական ճժանդակության ծրագիր, որի համաձայն, հողօգտագործողներին կտրամադրվեն գյուղատնտեսական վարկեր 2% տարեկան տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով: Նշվում է, որ համակարգը կբարձրացնի երկրի ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև մինչև 40% կնվազեցնի ջրի սպառումը, նույնքան չափերով ավելացնելով բերքատվությունը, պտղի և ցանքատարածությունների որակը:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

