Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետակնա ծրագիրը բարձր պահանջարկ է վայելում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, նշելով, որ ծրագրի շրջանակում անցկացվող սեմինարներում արդեն ուսուցում է անցել շուրջ 600 ֆերմեր, ևս շուրջ 2 հազարը մասնակցության հայտ է ներկայացրել:
«Ֆերմերային տնտեսությունների այն ներկայացուցիչները, որոնք մասնակցել են սեմինարի, արդեն հաջորդ շաբաթվանից կարող են դիմել ֆինանսական կառույցներին` բարելավված պայմաններով փոխառություն ստանալու համար՚, - նշել է նա: Այդ առնչությամբ նա հայտարարել է, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանների բարելավումից հետո ֆերմերներին փոխառություններ կտրամադրվեն 3-10 մլն դրամի չափով և 5 տոկոոս տոկոսադրույքով (չհաշված պետական սուբսիդավորումը) , իսկ սահմանամերձ համայնքների ֆերմերների համար` 3 տոկոս: Համեմատության համար նա հիշեցրել է, որ ավելի վաղ այդ պետական ծրագրի շրջանակում վարկի առավելագույն շեմը կազմել է 3 մլն դրամ, իսկ տարեկան տոկոսադրույքը` 8 տոկոս:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ տվյալներով, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական վարկերի ծավալը հասել է 161.3 մլրդ դրամի կամ 335.8 մլն դոլարի` տարեկան ընդամենը 1% աճով, իսկ միայն 2017 առաջին կիսամյակում` 7,1%: Որպես գյուղատնտեսական վարկավորման գծով առաջատար հանդես է գալիս ACBA-Credit Agricole Bank-ը` ընդգրկելով ընդհանուր ծավալի 52%-ը: Այդ ոլորտի վարկավորման գծով առաջատար եռյակում են «ՎՏԲ Հայաստան Բանկը՚ և Ամերիաբանկը` ընդհանուր ծավալի 12-13%:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |