Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականի սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ, ինչը պայմանավորված է եղել ոչ պարենային ապրանքների գների 1.3’ աճով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.4%, պարենային ապրանքներինը`մնացել անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները սեպտեմբերին աճել են 0,4%: 2017 թ. հունվար-սեպտեմբերին 1,7% գնանկումը պայմանավորել են պարենային ապրանքների գների 2.9% և ոչ պարենային ապրանքների` 0.8% նվազումը, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.6%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2017-ի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական անկումը կազմել է 0.2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% -ի համեմատ: 2017-ի հունվար-սեպտեմբերին, 2016-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, սպառողական շուկայում գրանցվել է 0.6% գնաճ, քանի որ պարենային ապրանքները թանկացել են 3,8%, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 2.6%, իսկ ծառայությունների սակագներն իջել են 1.4 %: 2017-ի սեպտեմբերին, 2016-ի սեպտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 1%, մասնավորապես, պարենային ապրանքները թանկացել են 3%, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.7%, իսկ ծառայություններիսակագներն իջել են 0.5%:
Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերին գնաճը Հայաստանում կազմել է 0.1%, մասնավորապես, ոչ պարենային ապրանքները թանկացել են 0.2%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.6%, իսկ պարենային ապրանքներն էժանացել են 0.3%: 2016-ի հունվար-սեպտեմբերի գրանցվել է 3.7% գնանկում, պայմանավորված պարենային ապրանքների 5.9% էժանացումով, ոչ պարենային ապրանքների`3.5%, իսկ նվազեցման ծառայությունների սակագների 0.7% իջեցումով: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական անկումը կազմել է 0,4%, նախորդ տարվա 0.2% անկման համեմատ: 2016-ի հունվար-սեպտեմբերին, 2015-ի հունվար-սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը`96.3%, ոչ պարենային ապրանքներինը` 97.9%, իսկ ծառայությունների սակագներինը`102.2%, իսկ 2016-ի սեպտեմբերին, 2015-ի սեպտեմբերի համեմատ, համապատասխանավար`98.1%, 96.7%, 96.2% և 101.4%: