Արմինֆո. HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը (55 մլն եվրո) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը: Ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, գործարքը հիմնվում է գործընկերների միջև փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության և արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն վերակառուցելու ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը:
HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը լավատես է ՀԷՑ-ի հետ ռազմավարական գործընկերության հարցում. «Այս գործարքը հիմնված է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև վստահության և երկարաժամկետ համագործակցության վրա: Սա վկայում է նաև մեր հետևողականության մասին, որով ցանկանում ենք նպաստել ներդրումներին՝ ուղղված Հայաստանում կայուն և անվտանգ էներգետիկ ոլորտի զարգացմանը»:
Գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում:
«Այս գործարքն իր դրական ազդեցությունը կունենա ՀԷՑ-ի ֆինանսական առողջացման վրա: Հարկ եմ համարում նշել նաև, որ վարկային միջոցները ներգրավվում են առանց պետական երաշխիքի: Ֆինանսավորումը կօգնի ունենալ առավել ապահով, կայուն ու արդյունավետ ընկերություն»,- նշում է ՀԷՑ-ի Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Նշենք, որ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է HSBC Bank plc խմբի անդամ, Հայաստանում գրանցվել է 1995 թ. հունիսի 20-ին: Բանկի բաժնետերերն են HSBC Europe BV- ն, 70% բաժնեմասով և Wings Establishment-ը, 30%: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 215 մլրդ դրամ (444.7 մլն դոլար), որից 140 մլրդ դրամ (ավելի քան 291 մլն դոլար) կազմել են վարկային ներդրումները:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |