Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 5123.1 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 6.6%, իսկ օգոստոսին արձանագրվել է 0,1% անկում, մինչև 632,6 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար- օգոստոսին ՋԷԿ-երը 73,1% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 1833,1 մլն կՎտժ, ՀԷԿ-երը կրճատել են 0,8%՝ մինչև 1678,3 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն արտադրել է 1610,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, տարեկան աճը`21,5%: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 64.2 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 25.1%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.3 մլն. ԿՎտժ, տարեկան աճը`30%:
Նշենք, որ 2016 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2016 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, չկարողանալով էներգետիկ համալիում ապահովել դրական դինամիկա:
![]() | 4.83 | 0.03 |
![]() | 384.44 | -0.62 |
![]() | 434.11 | -2.47 |
![]() | 515.15 | -1.14 |
![]() | 276.99 | -0.45 |
![]() | 26.76 | -0.04 |
![]() | 53.35 | -0.10 |
![]() | 464.92 | -2.33 |