
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ճարտարապետական և քաղաքային պլանավորման ֆակուլտետի դեկան Հաշիմ Սարկիսին և քաղաքային պլանավորման մասնագետ, պրոֆեսոր Բրենթ Ռայանին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Գյումրիի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: MIT-ի մասնագետները նշել են, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով ճանաչողական այցով ժամանել են Հայաստան՝ Գյումրիի հնարավորություններին ծանոթանալու և քաղաքի զարգացումը խթանելուն ուղղված նորարարական մոտեցումներ մշակելու նպատակով։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը՝ ընդգծելով, որ Գյումրին ունի Հայաստանի այցեքարտերից մեկը դառնալու համար անհրաժեշտ ներուժ, և նպատակային աշխատելու դեպքում կարելի է ցանկալի արդյունքի հասնել, փոխել քաղաքի տրամադրությունն ու մթնոլորտը: Վարչապետը ողջունել է MIT-ի ներկայացուցիչների այցը Հայաստան և առաջարկել համատեղ աշխատանքի հետագա քայլերը քննարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասնագետների հետ՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է երկարաժամկետ արդյունավետ համագործակցության:-
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

