Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017 13:25
Ալեքսանդր Ավանեսով

Օտարերկրյա ներդրողները հայտարարել են «Մեղրի՚ ազատ տնտեսական գոտի մտնելու իրենց ցանկության մասին

Օտարերկրյա ներդրողները հայտարարել են «Մեղրի՚ ազատ տնտեսական գոտի մտնելու իրենց ցանկության մասին

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է օտարերկրյա ներդրողների հետ։ Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ներդրողները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։

Ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։ Սուրեն Կարայանը գործարարների խնդրանքով ներկայացրել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում բացվող հնարավորությունները բիզնեսի համար վերաբերյալ։ Նախարարը անդրադարձել է նաև «Արազ» իրանական ԱՏԳ-ի հետ համագործակցության հեռանկարներին։ Գործարարների խոսքով՝ հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Ներդրողները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն և ժամանցային ծառայություններ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին և ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման Իրանի հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել ՀՀ-ում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: Սյունիքի մարզի տարածքում ԱՏԳ մեկնարկը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: ԱՏԳ կառուցումը ենթադրում է փուլային բնույթ. առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։ Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն.դոլար, իսկ  հաշվի առնելով հնարավոր ծախսերը, կարող է հասնել 32 մլն.դոլարի: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն. դոլար, իսկ աշխատակիցների թիվը` 60-70 մարդ: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվեն 120 ընկերություններ, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն.դոլարի ապրանքներ: Նպատակային ուղղությունները կլինեն ԵԱՏՄ, ԵՄ, Մերձավոր Արևելքը, ԱՄԷ, Սիրիան, Թուրքմենստանը, և այլն: Ներդրումների առումով, ըստ ընդհանուր կանխատեսումների, ակնկալվում են մինչև 350-400 մլն դոլարի ներդրումներ: ԱՏԳ գործունեությունն  արդեն ամրագրված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում: ԵԱՏՄ-ում «դյութի ֆրի՚ համակարգով կգործի ընդամենը յոթ նման գոտի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000