Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017 16:43
Մարգարիտա Մկրտչյան

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-իտալական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում համատեղ պատմությունն է՝ լի բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչը չափազանց կարևոր է միջպետական կապերի ամրապնդման համար: Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ բարեկամ Իտալիայի հետ Հայաստանն ունի շոշափելի ձեռքբերումներ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում:

«Գաղտնիք չէ, որ Իտալիան մեր կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, նաև՝ առևտրատնտեսական հարաբերություններում: Գաղտնիք չէ նաև, որ մենք խորապես շահագրգռված ենք Իտալիայի հետ այդ հարաբերությունները խորացնելու, որովհետև Իտալիան բարձր զարգացում ապահոված երկրներից է, և իտալացիների հետ մեր համագործակցությունը բերում է մեզ կառավարման նոր մշակույթ՝ ժամանակակից, արդյունավետ կառավարման: Այս ոլորտում մենք պետք է անպայման մեծ ջանքեր գործադրենք:

Իհարկե, ուրախալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր առևտրաշրջանառությունն էապես աճել է. 2017 թվականի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 26 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21 տոկոսով: Իսկ սա խոսում է հենց այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին:

Շատ կարևոր է, որ ավանդական ուղղությունների հետ միասին այդ հարաբերություններում նոր ոլորտներ են ի հայտ գալիս: Մենք հիմնականում համագործակցում ենք շինարարության, սննդի արտադրության ոլորտներում, իսկ հիմա դրանք արդեն համալրվում են նոր՝ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներով, և դրանք խոշոր ներդրումներ են: Ես ուղղակի համոզված եմ, որ մի քանի շաբաթ հետո իտալացիները սկսելու են իրագործել մեր պայմանագիրը՝ կապված նոր և արդյունավետ ջերմակայանի կառուցման աշխատանքների հետ, իսկ սա մեզ համար էական է:

Մենք զգալի աշխատանք պետք է տանենք Իտալիայում ներկայացնելու մեր հնարավորությունները, մեր արտադրատեսակները: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այդ ոլորտում թեթև արդյունաբերության հնարավորությունների վրա: Եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իտալիան եվրոպական երկրներում մեր երրորդ առևտրային գործընկերն է, և մեր ապրանքաշրջանառության ծավալում թեթև արդյունաբերությունը զբաղեցնում է շուրջ 90 տոկոսը, սա արդեն մեզ պետք է շատ լուրջ հույսերի և մտորումների առիթ տա, որովհետև մենք արտահանում ենք ապրանքներ, որոնք պահանջարկ ունեն և՛ Իտալիայում, և՛ Եվրոպայում: Չափազանց կարևոր է այս տեմպը պահելը: Մենք երկրի ներսում, անշուշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտին, և ես խորապես համոզված եմ, որ ընդհանրապես մեր թեթև արդյունաբերությունը պետք է թռիչքային զարգացում ունենա: Երեկ մենք տեղական ընկերություններից մեկում ականատեսը եղանք նոր արտադրատեսակների արտադրության սկզբին, համոզված ենք, որ մեկ տարվա ընթացքում մենք միայն մեկ ընկերության ուղղությամբ ունենալու ենք 3.5-4 հազար նոր աշխատատեղ, ընդ որում՝ խորանալու ենք արտադրական գործընթացի մեջ, այն առումով, որ ոչ միայն ծավալներն ենք ավելացնելու, այլ նաև ուշադրություն ենք դարձնելու տարբեր էտապներում նոր արտադրանք արտադրելուն: Այսինքն, ոչ միայն մերոնք պետք է հագուստ կարեն, այլ պետք է կտոր արտադրեն, պետք է թել արտադրեն, և այսպես հասնելու ենք մինչև սկզբնական փուլ: Իհարկե, մենք Հայաստանում չենք կարող բամբակ աճեցնել, բայց մնացած բոլոր պրոցեսներն ի վիճակի ենք իրականացնել և ունենք որոշակի ծրագրեր:

Ես կարծում եմ, որ մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական, այլ երկրների հետ համեմատած, մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաև Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, և այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաև հարթակ այդ 170 միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու:

Շատ հեռանկարային եմ համարում զբոսաշրջության ոլորտը: Իտալիան այն երկրներից է, որ մեկ շնչին ընկնող զբոսաշրջիկների քանակով զբաղեցնում է առաջատար տեղ: Այսինքն՝ այդ ինդուստրիան Իտալիայում շատ զարգացած է: Մենք կարող ենք նրանց ձեռքբերումներից, նրանց փորձից օգտվել: Անպայման, պետք է հաշվի առնենք, որ և՛ հայերը, և՛ իտալացիները մեծ հպարտությամբ են խոսում իրենց պատմամշակութային ժառանգության մասին, և իտալացիները մի ժողովուրդ են, որ գնահատում են այդպիսի ժառանգությունը: Ուստի, ճիշտ կազմակերպելու պարագայում, մենք կարող ենք այստեղ շատ մեծ թռիչք ապահովել, հատկապես, որ արդեն այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20-ից ավելի տոկոսով: Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որի զարգացումը պահանջում է համալիր մոտեցում: Քիչ է միայն երկիրը հանրաճանաչ դարձնելը, քիչ է միայն ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ: Աշխարհում հիմա տուրիստական հոսքերը շատ հստակ կառավարվում են, և իտալացիներն այն գործարարներից են, ովքեր այդ կառավարման մեջ ունեն մեծ դերակատարություն: Այսինքն՝ պետք է համագործակցությունը նաև այս ուղղությամբ տանենքե,-ասել է Հանրապետության Նախագահը:

Հայ-իտալական տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությա տվյալների համաձայն՝ Հայաստանի և Իտալիայի արտաքին առևտրաշրջանառությունը 2017  թ. հունվար-օգոստոսին կազմել է $130,7 մլն՝ 25,3% տարեկան աճով: Արտահանումը կազմել է $24,4 մլն՝ 20,5% տարեկան աճով, ներմուծումը $106,3 մլն՝ 26,4% տարեկան աճով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»Ալկոհոլ արտադրողները համաշխարհային մակարդակով «խեղդվում են»
Աշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ովԱշխարհի միլիարդատերերը 2025 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 16%-ով
Փաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսերՓաշինյան․ Հայաստանի բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի եվրապարտատոմսեր
Հայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունըՀայաստանն ու Եգիպտոսը դիտարկում են աշխատուժի շարժունակության կարգավորման նպատակով համագործակցության հնարավորությունը
Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսերԱրդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
Անկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքներըԱնկում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. Հիփոթեքայիններին եկամտահարկի վերադարձման ծրագրի չեղարկման արձագանքները
Հայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջՀայաստանի ԲՏԱ նախարարությունը Գերմանիայի հետ պայմանավորվել է նորարարական և տեխնոլոգիական  համատեղ նախագծերի իրականացման շուրջ
Հայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտՀայաստանում մտադիր են ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ
Հայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանն ու Ուզբեկստանը նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Վրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունըՎրաստանը մտադիր է 2026 թվականին ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Միջին միջանցքով Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունը
Եվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The EconomistԵվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The Economist
Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.01.2026
RUB4.86-0.01
USD378.89-1.10
EUR440.42-0.90
GBP508.05-1.36
CAD272.84-0.69
JPY23.99-0.04
CNY54.41-0.11
CHF474.320.28