Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին և Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին։
Նախարարների հանդիպման օրակարգում են եղել համատեղ արդյունաբերական կոոպերացիաներ հիմնելուն առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համադրել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ներուժը՝ ստեղծելով արտադրություններ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել օգնել և աջակցել ԵԱՏՄ երկրների գործարարներին համագործակցություն հաստատելու հարցում։ Քննարկվել են նաև ազատ տնտեսական գոտիներում, մասնավորապես «Մեղրիե ազատ տնտեսական գոտում համատեղ գործունեություն ծավալելու նախադրյալները։
Սուրեն Կարայանը, Դենիս Մանտուրովը և Վիտալի Վովկն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ից դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հեռանկարին։
Հանդիպման ավարտին նախարարները պատրաստակամություն են հայտնել առավել պարբերական ձևաչափով հանդիպել և քննարկել ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական հարցերը իրենց գործընկերների հետ։
RUB | 4.87 | -0.03 |
USD | 377.97 | 0.27 |
EUR | 448.20 | 2.82 |
GBP | 514.19 | 1.35 |
CAD | 276.90 | 0.90 |
JPY | 24.12 | 0.06 |
CNY | 54.58 | 0.15 |
CHF | 489.28 | 3.68 |

