Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017 18:38
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը Samsung ընկերության փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր

Վարչապետը Samsung ընկերության փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ: 

Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը: