
Արմինֆո. 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 329 հարկ վճարող: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 522 հարկ վճարողի տվյալներ, որոնցից 221-ի մոտ ներկայում հսկողական միջոցառումներն արդեն իրականացվել են: Իսկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ուղարկվել է 1004 ծանուցում, ընդ որում՝ 62 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ, պարզաբանում է ներկայացրել 194 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 354 ռիսկային համարվող հարկ վճարողների տվյալներ: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված ցանկերում ներառվածներից հսկողական միջոցառումներ են իրականացվել 90 հարկ վճարողների նկատմամբ:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

