
Արմինֆո. Ծաղկաձորը ներառվել է ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի լավագույն հնգյակում: Այդ մասին է վկայում 2017–2018 թթ. ձմեռային հանգստի համար ճանաչված ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը՝ պատրաստված ՏուրՍտատ վերլուծական գործակալության կողմից:
ԱՊՀ և մերձավոր արտերկրի պետությունների՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած լավագույն ձմեռային հանգստավայրերի վարկանիշը գլխավորում են Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի և Ուզբեկստանի լեռնադահուկային հանգստավայրերը: ՏուրՍտատի տվյալներով՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերում ձմեռային հանգիստ ռուս զբոսաշրջիկները պլանավորում են 7-10 օր տևողությամբ:
Լեռնադահուկային հանգստի համար ԱՊՀ երկրների լավագույն ձմեռային հանգստավայրերի տասնյակում ներառվել են Չիմբուլակը (Ղազախստան), Շահդաղը (Ադրբեջան), Սիլիչին (Բելառուս), Ծաղկաձորը (Հայաստան), Չիմգանը (Ուզբեկստան), Կարակոլը (Ղրղզստան), Լոգոյսկը (Բելառուս), Թուֆանդաղ /Ադրբեջան/, Ալթայի Ալպեր /Ղազախստան/ և Յակուտյան լեռները /Բելառուս/:
Վարկանիշը կազմվել է 2017 դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա:
Հանգստի բյուջեն, ներառյալ կեցությունը և սնունդը, կկազմի՝ Չիմգանում օրական մինչև $65, Կարակոլում՝ $70, Ծաղկաձորում՝ $80, Լոգոյսկում $85, Շահդաղում և Թուֆանդաղում՝ $90, Չիմբուլակում՝ ավելի քան $100:
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

