
Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, հոկտեմբերի 8-ին «Հայհիդրոէներգանախագիծե ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտաե խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳե (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր։
Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստան էին ժամանել «Գարավենտա ԱԳե ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:
Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկե պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, «Հայհիդրոէներգանախագիծե ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:
Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարևորել է պայմանագրի ստորագրումը և ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և գրավչության բարձրացման համատեքստում:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

