Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 18:01

Արդշինբանկը զգալիորեն բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները

Արդշինբանկը զգալիորեն բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները

Արմինֆո. Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.25%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում` 9.75%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի  գործունեության  ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:

 

«Արդշինբանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվող հաճախորդներին, բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները, համաձայն որի, հաշվի շրջանառության մեծությունը անմիջականորեն անդրադառնում է վարկի և´ տոկոսադրույքի, և´ գումարի վրա, այսինքն, որքան մեծ է հաճախորդի հաշիվների շրջանառությունը և որքան երկար է հաճախորդն ապահովում շրջանառություն, այնքան ավելի մեծ գումարով և ցածր տոկոսադրույքով է տրամադրվում վարկը: Այս վարկերը մենք տրամադրում ենք առանց բիզնես գործունեության վերլուծության, ինչը խթան կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի զարգացման համար»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

 

Նշենք նաև, որ տվյալ վարկատեսակի շրջանակներում Բանկն իրականացնում է նաև ՀՀ բանկերում և վարկային կազմակերպությունում առկա անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորում` վարկառուին հասանելի տոկոսադրույքից 0.5-1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:

 

Միկրոձեռնարկատիրական վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

 

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:                                                          


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.01.2021
RUB6.890.03
USD518.16-0.10
EUR628.06-0.43
GBP711.593.80
CAD407.130.59
JPY49.92-0.02
CNY80.130.21
CHF583.190.35



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000