Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ իջել են 0.8%, նախորդ շաբաթվա 1.2% աճի փոխարեն: Թանկարժեք մետաղների գների իջեցումը հիմնականում պայմանավորված էր պալադիումի էժանացումով, որը մյուս մետաղների գների էժանացման ֆոնին պահպանեց վերընթաց տրենդը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հոկտեմբերի 9-15-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19580.88 դրամ (շաբաթական անկումը` 1.4%), արծաթ – 256.61 դրամ (շաբաթական անկումը`1.6%), պլատինիում – 14041.74 դրամ (շաբաթական անկումը` 1.2%), պալադիում – 14290.69 դրամ (շաբաթական աճը`0.6%):
RUB | 4.81 | 0.08 |
USD | 382.70 | -0.35 |
EUR | 445.50 | 0.70 |
GBP | 510.64 | 0.61 |
CAD | 273.77 | 0.61 |
JPY | 25.05 | 0.01 |
CNY | 53.87 | 0.09 |
CHF | 480.72 | -0.20 |

