
Արմինֆո.2018 թվականին «Հայփոստ» փոստային ընկերությունը կմասնավորեցվի: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ կառավարության նիստում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման ժամկետի երկարացման մասին որոշման նախագծին:
Ինչպես նշել է նախարարը, դա արվել է, որպեսզի այն անմիջապես դուրս բերվի մասնավորեցման: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը լրացել է 2017 թ. սեպտեմբերին, այժմ կավելացվի ևս 6 ամիս ժամկետով: Դրանից հետո կառավարությունը մտադիր է մասնավոր բիզնեսին փոխանցել ոչ միայն փոստի կառավարումը, այլ նաև սեփականությունը: Մասնավորեցումը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ. վերջը:
Փոստի հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերությունը հանդիսանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ փոխկապակցված ընկերություն:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

