Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 17:40
Նաիրա Բադալյան

Հանրային խորհրդում պարզել են մսի և կարագի թանկացման պատճառները. բենզինի գների թանկացումը հիմնավորելու առնչությամբ խնդիրներ են ծագել

Հանրային խորհրդում պարզել են մսի և կարագի թանկացման պատճառները. բենզինի գների թանկացումը հիմնավորելու առնչությամբ խնդիրներ են ծագել

Արմինֆո. Արձագանքելով վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացմանն ու հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ քննարկելու խնդրի առաջացման պատճառներն ու գտնելու հետևանքների մեղմացման ուղիներ:


Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԽ մամուլի ծառայությունից, այդ նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային վիճակագրական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ` «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Սպառողների միություն»:

 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է քննարկել գների բարձրացման պատճառները, հիմնավորել, թե որքանով են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, արտահանման և ներմուծման ծավալների հետ առնչությունները, արտադրողի և վաճառողի մասնակցությունը խնդրին, գների բարձրացման միտումները, հետևանքները երկրի տնտեսության զարգացման վրա, սոցիալական բեռի ավելացումը բնակչության շրջանում, այդ բեռի թեթևացման ուղիները և, ի վերջո, հնարավորությունների ստեղծմանը՝ երևույթն ի նպաստ օգտագործելու տեղական արտադրության զարգացմանը: 


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրել է 2016-2017 թվականների մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց` գների բարձրացում է տեղի ունեցել հիմնականում թարմ մսի, կարագի, ինչպես նաև բենզինի շուկաներում:


Կարագի գնի կտրուկ թանկացումը պետական պաշտոնյաները բացատրել են եվրոպական շուկայում նույն ապրանքի՝ մասնավորապես Նորզելանդական կարագի գների բարձրացմամբ: Նշվել է, որ գործընթացը սկսվել է դեռևս նախորդ տարվա մայիս ամսից, սակայն այն դեռևս ընթացքի մեջ է, և հնարավոր է՝ թանկացումը շարունակվի:

 

Հաշվի առնելով Եվրոպայում կարագի նկատմամբ պահանջարկի ավելացումն ու գների հետագա բարձրացումը՝ Հանրային խորհուրդը կարևորել է Հայաստանում կարագի արտադրության նկատմամբ ռազմավարական նոր մոտեցում որդեգրելու և այդ ոլորտը հետևողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը:  

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, անդրադառնալով տեղական թարմ մսի գների բարձրացմանը, խնդրի հիմնական պատճառը համարել է խոտի արտադրության ծավալների նվազումը՝ կապված երկարատև ու ծանր ձմեռվա հետ, ինչի հետևանքով անասնակերը թանկացել է, լրացուցիչ ծախսերն ավելացել են, գյուղացին սկսել է միսն ավելի թանկ վաճառել վերավաճառողին և այլն: Բացի դա, եղել է անասնագլխի քանակի անկում: Մսի գների բարձրացման պատճառներից մեկն էլ, ըստ փոխնախարարի, մանր և խոշոր եղջերավոր  անասունների արտահանման ծավալների կտրուկ ավելացումն է: Փոխնախարարը նշել է, որ հայկական տեղական միսը որակապես բավականին բարձր է, այդ պատճառով էլ արտահանման ծավալները աճում են:


Եթե կարագի ու մսի գների բարձրացման պատճառները պարզաբանվել են և բացահայտվել որոշակի օբյեկտիվ գործոններ, ապա հասկանալի չի եղել բենզինի գնի բարձրացման պատճառը: Պատկան մարմինների պաշտոնյաների ներկայացրած վիճակագրության համաձայն՝ բենզինի գինը հանրապետությունում 2017 թվականի փետրվար ամսից մինչև օգոստոս կայուն է եղել, որից հետո աճել է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչի համոզմամբ՝ իրենք ուսումնասիրել են մատակարարների փաստաթղթերը, ըստ որոնց՝ բենզինի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ: ՏՄՊՊՀ ներկայացուցչի խոսքով՝ հնարավոր չէ գնահատել, թե ինչու է ներկրողը բենզինը ձեռք բերում ավելի թանկ գնով, քան նախկինում: Միաժամանակ, ՀԽ հարցմանն ի պատասխան՝ նշվել է, որ Ռուսաստանում, որտեղից ձեռք է բերվում բենզինի հիմնական մասնաբաժինը, գների բարձրացում չի նկատվել: Այս համատեքստում ՀԽ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է հարցն առանձին քննարկել նաև ներկրողների հետ: 

 

Քննարկելով մի խումբ ապրանքների գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները՝ Հանրային խորհրդի անդամները գտել են, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն պետք է վերահսկի և վերլուծի իրավիճակն ու միտումները, գտնի շուկայական ճկուն մեխանիզմներ ազդելու գների կարգավորման վրա, մշակի համապատասխան նոր ռազմավարություններ և ուղղորդված քաղաքականություն գյուղատնտեսության և տեղական արտադրության զարգացման ուղղությամբ, քայլեր ձեռնարկի պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ նպաստելով տեղական շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ծավալների ավելացմանը, այլ նաև համապատասխան միջոցներ պետք է ձեռք առնի, որպեսզի հնարավոր թանկացումները բնակչության հատկապես խոցելի խավի համար զգալի չլինեն և ինչ որ կերպ փոխհատուցվեն: 

 

Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը լրացուցիչ կուսումնասիրի քննարկման արդյունքներն ու համապատասխան կառույցների ներկայացրած վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա առաջարկներ կներկայացնի ՀՀ կառավարություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն
ՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացողՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացող
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբ
Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներինՈր տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համարԿոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
ՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքելՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքել
ԵՏՀ նախարար. ԵՏՀ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ավելացնել "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի թողունակությունը
Հայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակըՀայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակը
Կառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքԿառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
Հայաստանը փոփոխություն է կատարում Կապսի ջրամբարի կառուցման վերաբերյալ KFW-ի հետ վարկային համաձայնագրումՀայաստանը փոփոխություն է կատարում Կապսի ջրամբարի կառուցման վերաբերյալ KFW-ի հետ վարկային համաձայնագրում
Հայաստանը կմիանա արհեստական բանականության վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթինՀայաստանը կմիանա արհեստական բանականության վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթին
Հայաստանը ԵՄ-ից 12.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդման համարՀայաստանը ԵՄ-ից 12.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդման համար
Հայաստանը փոփոխություն է կատարում ԿԶԵՀ-ի հետ վարկային համաձայնագրում ՝ Քաջարանի թունելի կառուցման նախագծի համար արտամրցութային գնման ընթացակարգեր իրականացնելու նպատակովՀայաստանը փոփոխություն է կատարում ԿԶԵՀ-ի հետ վարկային համաձայնագրում ՝ Քաջարանի թունելի կառուցման նախագծի համար արտամրցութային գնման ընթացակարգեր իրականացնելու նպատակով
ՀԷՑ. 2025 թվականին Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի  սակագինը չի փոխվիՀԷՑ. 2025 թվականին Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի  սակագինը չի փոխվի
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության ներդրումային ծրագրին
Երեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստումԵրեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում
ACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարովACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարով
Էկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետԷկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետ
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
ԵՏՀ ղեկավար. Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնիԵՏՀ ղեկավար. Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի
Ինչ փոփոխություններ են սպասվում 2025 թվականինհի հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացումԻնչ փոփոխություններ են սպասվում 2025 թվականինհի հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում
ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իմ ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները. ՓաշինյանԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իմ ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները. Փաշինյան
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածովԱրդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածով
Պուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբՊուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ
Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումըԺամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը
Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. "Մանթաշյանց" գործարարների միություն
Դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամԴեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամ
Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկըԲրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը
Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանըԱմունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարումԻդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներինԿոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Հայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և ԻտալիայիցՀայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և Իտալիայից
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%
Գուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառներըԳուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառները
Ֆինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետՖինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետ
Արդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումըԱրդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումը
Հայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումըՀայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումը
ՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համարՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Հայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներըՀայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարները
Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%
2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ
Team Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներումTeam Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներում
Երեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրաԵրեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրա
Երևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերըԵրևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերը
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով
2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
Ցորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է Ռուսաստանից
ՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարըՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարը
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթըՇրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալ
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտումԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan SweetsԸնտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Հայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականովՀայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականով
Վերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատարՎերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատար
Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետԵրևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ
Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարարԷներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
27.12.2024
RUB3.76-0.22
USD396.480.30
EUR413.131.06
GBP496.790.30
CAD275.26-0.17
JPY25.14-0.03
CNY54.320.04
CHF440.29-0.20