Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017 17:26
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպոե գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպոե գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Երևան Էքսպոե ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպոե մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպոե-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարևորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպոե-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:

«ԱրմպրոդԷքսպոե մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000