Արմինֆո. Հայաստանի պարենային շուկայում տեղի ունեցող վերջինը թանկացումներն անհիմն են, ասել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը հոկտեմբեր 13-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Փորձագետի կարծիքով, պարենի համաշխարհային շուկայում գների աճը կարող էր Հայաստանում անդրադառնալ որոշ ապրանքատեսակների գնագոյացման վրա: Սակայն, քանի որ դրանք հանրապետությունում չեն համապատասխանում այդ տատանումներին, փորձագետն այդ փաստարկը համարում է անհիմն:
Բացի այդ, գների աճի վրա ազդում է նաև որոշ տնտեսվարող սուբյեկտների դուրսբերումը «ստվերից», ինչը հանգեցնում է նրանց եկամուտների կրճատմանը: Նրանք, փորձում են փոխհատուցել այդ կորուստները վաճառքի գնի բարձրացումով: Դրա պատճառը, ըստ փորձագետի, պետության անգործությունն է, որը մոռացել է իր երկու հիմնական գործառույթները`մասնավորապես, հսկողությունը և կարգավորումը: Վերահսկողության բացակայության պայմաններում, ինչպես նշել է Մանասերյանը, շատերը կփորձեն գումար վաստակել, ինչպես միջնորդները, այնպես էլ ներկրողները: Պետք է նշել, որ վերջին ամիսներին Հայաստանում մսի և կարագի թանկացում կա:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օգոստոսին Երևանում 1 կգ տավարի մսի միջին գինը կազմել է շուրջ 2100 դրամ, իսկ ոչծարի մսի գինը`2200 դրամ: Իսկ սեպտեմբերին, մեկ կիլոգրամ տավարի մսի գինը հասավ 2500 դրամի, ոչխարի մսինը`2800 դրամի, իսկ խոզի մսի գինը` 3500 դրամի: Համապատասխան մարմինները մսի գների աճը բացատրում են անբարենպաստ պայմաններով գյուղատնտեսությունում, իսկ կարագի թանկացումները գների տատանումներով համաշխարհային շուկայում: Մասնագետները կանխատեսում են առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետագա աճ: