Արմինֆո. Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին Համաձայնագիրը, որը Հայաստանը մտադիր է Եվրոպական Միության հետ ստորագրել, նախատեսում է Հայկական ատոմակայանի փակումը: Մեկնաբանելով այս փաստը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը նշել է, որ, ըստ փաստաթղթի նախագծի, կայանը կարող է փակվել միայն համապատասխան հզորությունների ստեղծումից հետո: «Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ռեսուրսն անսպառ չէ, և մի գեղեցիկ օր այն դուրս կգա շահագործումից », - ասել է մամուլի քարտուղարը, հավելելով, որ այժմ ԱԷԿ-ում իրականացնում է մերկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգման ծրագիրը, մինչև 2026 թվականը: «Այդ ժամկետի լրացումց հետո պարզ կլինի, թե երբ բլոկը դուրս կբերենք շահագործումից», - ասել է Վ.Թարփոշյանը:
Նշենք, որ Համաձայնագրի էներգետիկ համագործակցության բաժնում նշվում է Մեծամորի ատոմակայանի փակման և այլ հզորություններով դրանց փոխարինման անհրաժեշտության մասին, որոնք կապահովեն Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: ԵՄ-ն առաջինը անգամը չէ, որ բարձրացնում է փակման հարցը, բայց Հայաստանի իշխանությունները կտրականապես համաձայն չեն, վկայակոչելով այն փաստը, որ այդ կայանը ոչ միայն ապահովում երկրի էներգետիկ համակարգի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, այլ նաև իր ցածր սակագներով դրական ազդեցություն է թողնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով, մինչև 2026 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: 2015-ի մարտին ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծվել է Համատեղ համակարգող հանձնաժողով: Մինչ այժմ տեղի է ունեցել այն Հանձնաժողովի 5 նիստ: