Արմինֆո. ՎՏԲ տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 16-ի երեկոյան որոշում է կայացրել շուրջ 1,2 մլրդ ռուբլով համալրել Հայաստանում դուստր բանկի կապիտալը: Այդ մասին ասվում է Իրավական տեղեկատվության բացահայտման կենտրոնի հաղորդագրությունում, հաղորդում է «ԷռԲեԿա՚-ն: Աղբյուրի համաձայն, «ՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալը կհամալրվի ավելի քան 10 մլրդ դրամով (շուրջ 1.2 մլրդ ռուբլի)` «լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով՚: Դրա համար ՎՏԲ-ն մտադիր է ձեռք բերել ավելի քան 925 հազար բաժնետոմս «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և «ՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կանոնադրությանը համապատասխան սահմանվող գնով՚: Այդ դեպքում ՎՏԲ բանկի բաժնեմասը դուստր վարկային կազմակերպությունում «կպահպանվի 100 տոկոսի չափ՚:
Նշենք, որ 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ ընդհանուր կապիտալը կազմում է 29.9 մլրդ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը` 36.8 մլրդ դրամ, ակտիվները` 227.7 մլրդ դրամ: «ՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այժմ Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բաբկը «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է: Բանկն ավանդաբար ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում է հիմնական ցուցանիշների գծով: «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 67 ստորաբաժանում և ներկայություն ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի բոլոր մարզերում: (30.09.2017 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 478,41 դրամ/1դոլար):
Ինչպես ԱրմԻնֆո-ին մեկնաբանել են «ՎՏԲ Հայաստան Բանկում՚, շուրջ 10 մլրդ դրամով «ՎՏԲ Հայաստան Բանկի՚ կապիտալի համալրումն իրականացվում է` համաձայն բանկի զարգացման ռազմավարական ծրագրի: Կապիտալի համալրումը նպատակաուղղված է 2018 թվականին բիզնեսի զարգացմանը :
![]() | 6.90 | -0.07 |
![]() | 532.78 | -4.58 |
![]() | 633.58 | -4.00 |
![]() | 729.96 | -8.32 |
![]() | 423.04 | -3.00 |
![]() | 48.58 | -0.46 |
![]() | 81.45 | -0.64 |
![]() | 575.17 | -3.45 |
Issue volume |
10 billion |
Volume of T-bills for placement |
200 million |
Volume of submitted competitive applications |
200 million |
Volume of satisfied bids |
200 million |
Yield at cut-off price |
5.8314% |
Maximum yield |
5.8314% |
Мinimum yield |
5.8314% |
Weighted average yield |
5.8314% |
Number of participants |
2 |
The maturity date of T-bills |
03.02.2020 |
СПРОС (Покупка) |
|
USD |
|
Средневзв. Цена |
482,00 |
ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа) |
|
USD |
|
Средневзв. Цена |
- |
СДЕЛКИ |
|
USD |
|
Цена откр. |
482,00 |
Цена закр. |
482,00 |
Мин. Цена |
482,00 |
Макс. Цена |
482,00 |
Ср/взв. Цена |
482,00 |
-0,16 |
|
Кол-во сделок |
1 |
Объем (инвал.) |
200 000 |
0бъем (драм) |
96 400 000 |