Արմինֆո. Հինգերորդ «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017ե ազգային մրցանակաբաշխություն շրջանակում Beeline-ը Հայաստանում արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատորե մրցանակին։
Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահությունե խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ առաջարկելու և սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
«Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս ժամանակաշրջանում առաջնային է սպառողին կապի հարմար գին առաջարկելը: Մեզ համար հաճելի է տեսնել, որ կազմակերպությունը յուրաքանչուր տարի գերազանցում է իր նախորդ տարվա առաջարկները: «ՎԵՈՆ Արմենիաե ՓԲԸ-ն ՝ որպես «Լավագույն գին առաջարկող կապի օպերատորե, այս տարի ևս գոհացրել է սպառողին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ողջ աշխատակազմին և գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինինե, - նշել է «Համազգային վստահությունե խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
«Շատ հաճելի է նման մրցանակներ ստանալը․ սա լավագույն ապացույցն է նրա, որ մեր ջանքերը գնահատվում են և մեր աշխատանքը գոհացնում է հանրությանը։ Դա ամենալավ շարժառիթն է առաջ գնալու և զարգանալու, ինչը և մենք մտադիր ենք անել։ Մենք շատ շնորհակալ ենք բարձր գնահատականի համար և գիտակցում ենք, թե որքան է այն պարտավորեցնող։ Beeline-ի համար իսկապես սկզբունքային է, որպեսզի իր ծառայությունները պարզ, հարմար և մատչելի լինեն բոլոր հաճախորդների համարե, - նշել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն իր շնորհակալական խոսքում։
Հիշեցնենք, որ նույն անվանակարգում Beeline-ը մրցանակ էր ստացել նաև 2015 թ․։ 2014 թ. «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշե չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում Beeline-ն արժանացել էր «Հեռահաղորդակցության առաջատար օպերատորե կոչմանը: Նույն տարում ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվել էր լավագույնը երկու անվանակարգերում՝ «Կապի ոլորտի առաջատարե և «Օտարերկրյա ներդրողե: