Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 15:15
Ալինա Հովհաննիսյան

Շվեյցարացի փորձագետ. Հայաստանն այսօր բաց տնտեսության ճանապարհին է

Շվեյցարացի փորձագետ. Հայաստանն այսօր բաց տնտեսության ճանապարհին է

Արմինֆո. Հայաստանի և Շվեյցարիայի միջև  տնտեսական համագործակցությունն այնպիսի բարձր մակարդակում չէ, ինչպես կարող էր լինել: Այդպիսի կարծիք է հայտնել Շվեյցարիայի գործարարների միության գլխավոր տնօրեն Բլեյզ Մաթեյը` հոկտեմբերի 19-ին հայ-շվեցարական «Սոցիալական և բարեկամական տնտեսությունը և սոցիալական համագործակցության խթանումը: Շվեյցարական լավագույն փորձը՚  գործարար համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

«Ինձ համար դժվար է գնահատական տալ Հայաստանի գործարար միջավայրին, սակայն, կարող եմ ասել, որ հայ գործարարներն ունեն առաջ ընթանալու հաստատուն կամք և սովորելու ցանկություն՚, - նշել է նա: Որպես Շվեյցարիայի և Հայաստանի համագործակցության առաջնային ոլորտներ Բ. Մաթեյը նշել է գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Հայաստանն ու Շվեյցարիան արդեն համագործակցում են ագրոհատվածում: Սակայն դեռ կա փոխհարաբերությունների խորացման ներուժ: Ու` նաև ՏՏ ոլորտը, որը սրընթաց զարգանում է: Միանշանակ` կան այլ հեռանկարային ուղղություններ, որոնց մասին մենք չգիտենք: Բայց, կարծում եմ, այսօրվա գործարար համաժողովը թույլ կտա բացահայտել համագործակցության զարգացման նաև այլ ոլորտներ՚, - հաղորդել է փորձագետը: Այդ առումով նա պարզաբանել է, որ այսօրվա համաժողովի շրջանակում Շեյցարիայի ներկայացուցիչները մտադիր չեն հայ գորընկերներին ինչ-որ բան սովորեցնել: «Ավելի շուտ` հակառակը: Ցանկանում ենք Ձեզանից սովորել և կիսել մեր փորձը՚, - ընդգծել է նա:

Բ.Մաթեյի կարծիքով, այսօր Հյաստանն ընթանում է դեպի բաց տնտեսություն: Սակայն, նրա ասելով, դեռ կան որոշակի սահմանափակումներ: «Երբ ես ասում եմ «բաց՚, նկատի ունեմ ոչ միայն առևտուրը, այլև` Ձեր հայացքները, մտածելակերպը՚, - եզրափակել է նա:

Հավելենք, որ «Սոցիալական և բարեկամական տնտեսությունը և սոցիալական համագործակցության խթանումը: Շվեյցարական լավագույն փորձը՚  գործարար համաժողովը Հայաստանում անցկացվում է 8-րդ տարին անընդմեջ` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ: Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ կլոր սեղանների շրջանակում, B2B ձևաչափի հանդիպումներ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավելացել է 3.1 անգամ, մինչև 226.5 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն ավելացել է 3.5 անգամ` մինչև 170 մլն դոլար` ներմուծման 2.2 անգամ, մինչև 56.5 մլն դոլար աճի պայմաններում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
09.04.2020
RUB6.660.10
USD493.10-3.48
EUR536.59-2.84
GBP612.970.74
CAD351.01-3.34
JPY45.33-0.29
CNY69.91-0.54
CHF508.51-2.80



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000