Արմինֆո. Այսօր կառավարության որոշմամբ թույլատրվել է «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Նանման» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում: Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 59.6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն՝ մոտ 91 մլն ՀՀ դրամ, որից՝ մոտ 47 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ-ում, մոտ 40 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, մոտ 4 մլն ՀՀ դրամը՝ ԵՄ երկրներում։
Հիշեցնենք, որ «Նանման՚ ՍՊԸ-ին արդեն երրորդ անգամ է հարկային արտոնություն տրամադրվում, որը դրա հաշվին հետևողականորեն ընդլայնում է արտադրությունը: 2016 թվականի սեպտեմբերի 15-ին կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել էր մաքսատուրքից Չինաստանից Հայաստան բամբակյա ջինսի գործվածքի ներկրման համար:
Ինչպես կառավարության նիստում իր ելույթում նշել է էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, «Նանմանը՚ Չինաստանից ներմուծել է 17636 քմ բամբակյա ջինսի գործվածք: Հաղորդվել էր, որ ընկերության արտադրանքի ծավալը կկազմի 33 մլն 700 հազար դրամ, որից Հայաստանում նախատեսվում էր իրացնել 21 մլն 170 հազար դրամի պատրաստի արտադրանք: ԵԱՏՄ երկրներում նախատեսվում էր իրացնել 12 մլն դրամի պատրաստի արտադրանք: Ներդրումների ծավալները կազմել են շուրջ 12,5 մլն դրամ, իսկ ներմուծվող հումքի արժեքը` 10,5 մլն դրամ, որից հաշվարկված պետական տուրքը հավասար կլինի 1,5 մլն դրամի: Արդեն 2017 թվականի մարտին «Նանմանի՚ համար 3 տարով հետաձգել էին ԱԱՀ վճարումը Հայաստանի տարածք ապրանքներ ներկրելու համար: 20 մլն դրամ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր էր արդիականացնել և ընդլայնել կարի արտադրությունը: 13 մլն դրամ ընկերությունն ուղղորդում էր սարքավորում ձեռք բերելուն` ստեղծելով 15 նոր աշխատատեղ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |