Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 16:46
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Բանկի բջջային բանկինգին օրական միջին հաշվով միանում է 200 հաճախորդ

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Բանկի բջջային բանկինգին օրական միջին հաշվով միանում է 200 հաճախորդ

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվները, դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ: Հավելվածին օրական միջին հաշվով միանում է 200 հաճախորդ, ինչը վկայում է այն մասին, որ օրեցօր ավելի շատ են վստահում ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգերին, որոնք հանդիսանում են սեփական միջոցների կառավարման և բանկային գործարքների կատարման հարմարավետ և հուսալի հարթակներ:

Հեռահար սպասարկման ծառայությունների շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են վերահսկել սեփական հաշիվները և կատարել ֆինանսական գործարքներ համակարգչի կամ բջջային սարքավորումների միջոցով`24/7 ռեժիմով, ցանկացած հարմար վայրից`ինտերնետի առկայության դեպքում: Կարող են անկանխիկ եղանակով գնել և վաճառել արտարժույթ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ և այլն:

Բացի բանկային հիմնական գործառնություններից, հաճախորդները կարող են`

պարզ եղանակով վճարել հարազատների բջջային ծառայությունների դիմաց՝ ընտրելով հարազատի հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից; ստեղծել շաբլոններ` պարբերաբար կրկնվող վճարումներն ավելի հեշտ կատարելու նպատակով;

ստանալ փոխանցումներ, որոնք ուղարկված են արագ դրամական փոխանցումների համակարգերով; պատվիրել հետադարձ զանգ Բանկից; գտնել մոտակա մասնաճյուղի կամ բանկոմատի հասցեն և այլն:

Բոլոր գործառնությունները պաշտպանված են միանվագ ծածկագրերով և իրականացվում են առավելագույնս պարզ, արագ և հուսալի:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:  Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
04.02.2021
RUB6.900.06
USD520.600.45
EUR623.94-1.64
GBP707.08-2.66
CAD406.50-0.18
JPY49.47-0.04
CNY80.580.15
CHF576.97-1.87



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000