Արմինֆո. Հայաստանում անվանական աշխատավարձի տարեկան աճի տեմպերն աննշան արագացել են` 2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 2,2%-ից մինչև 2,4%` 2017թ. հունվար-սեպտեմբերին` կազմելով 189928 դրամ (394 դոլար):
Միայն սեպտեմբերին անվանական աշխատավարձն ավելացել է 0,6%` 2016 թ. սեպտեմբերի 0,1% աճի դիմաց: 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի անվանական աշխատավարձի աճն արագացել է մինչև 2%` 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ 1,1% աճից:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, պետական հատվածում 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատավարձը կազմել է 160135 դրամ (332 դոլար), տարեկան կտրվածքով մնալով անփոփոխ` մեկ տարի առաջվա 0,7% անկման դիմաց: Ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճի տեմպերի նվազումը շարունակվել է մինչև 3,1%` մեկ տարի առաջվա 4,4%-ից, կազմելով 225950 դրամ (468 դոլար): Միայն 2017թ. սեպտեմբերին պետական հատվածում աշխատավարձը նվազել է 0,3%, իսկ մասնավոր հատվածում, հակառակը, բարձրացել է 1,4%, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին աճ է արձանագրվել պետական ծառայողների աշխատավարձերի գծով (0,4%)` մասնավոր հատվածում աշխատավարձերի անկման պայմաններում (0,2%):
Վիճակագրական տվյալների համաձայն, 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արագացել է 1,6%-ից մինչև 5,1%: Միայն 2017թ. սեպտեմբերին ակտիվությունն ավելացել է 10,1%-ով` 2,5% տարեկան աճի պայմաններում, նախորդ տարվա սեպտեմբերի 7% աճի և տարեկան 2,4% անկման պայմաններում:
2017 թ. սեպտեմբերին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478,24 դրամ/1դոլար, իսկ հունվար-սեպտեմբերին` 482,59 դրամ/1դոլար, 2016 թվականի սեպտեմբերի 474,10 դրամ/1դոլարի, 2016 թ. հունվար-սեպտեմբերի 481,03 դրամ/1դոլարի, 2015 թ. սեպտեմբերի 481,07 դրամ/1դոլարի և 2015թ. հունվար-սեպտեմբերի 477,71 դրամ/1դոլարի դիմաց:
![]() | 4.72 | -0.03 |
![]() | 387.04 | 0.29 |
![]() | 415.29 | 0.96 |
![]() | 482.52 | 1.02 |
![]() | 290.03 | 1.07 |
![]() | 27.69 | -0.06 |
![]() | 54.30 | -0.02 |
![]() | 425.60 | -1.42 |