Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով հատուկ առաջարկ: Սկսած 2017 թվականի հոկտեմբերի 23-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և USD արժույթներով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ձևակերպելիս գործելու են «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում նշված ավանդների համար գործում են բարձր տոկոսադրույքներ`AMD-ով ավանդների տոկոսադրույքները կկազմեն մինչև 10%, իսկ USD-ով ավանդների համար՝ մինչև 3%: Հաճախորդների հարմարավետության բարձրացման նպատակով Բանկում գործում է նաև ամսական պարբերականությամբ ավանդների տոկոսները ստանալու հնարավորություն: Ակցիայի ժամկետ՝ մինչև 25.12.2017թ.:
«Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, առավելագույնը 730 օր ժամկետով: «Շահավետ» ավանդն ունի ավելի բարձր եկամտաբերություն, սակայն չի նախատեսում միջոցների մուտքագրում և ելքագրում ավանդի գործողության ընթացքում: «Պրոգրեսիվ» ավանդը նախատեսում է միջոցների համալրում, ինչը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում աստիճանաբար կոնկրետ նպատակներով կուտակել միջոցներ ու միաժամանակ ստանալ ավանդի մնացորդի տոկոսները: Վերոնշյալ ավանդները ձևակերպելիս Բանկը հաճախորդներին տրամադրում է նվեր VISA կամ MasterCard պլաստիկ քարտեր:
Ակցիայի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայկական Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է 93,5 մլրդ դրամ կամ 194,6 մլն դոլար, տեղ զբաղեցնելով առաջատարների յոթնյակում: Դրանց կառուցվածքում գերակայում են ֆիզիկական անձանց միջոցները`ավելի քան 93%, նախորդ տարվա 88% փոխարեն: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը նախորդ տարվա 44.1%-ի համեմատ աճել է, ներկայումս կազմելով 47.4%:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ՝ իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: