Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 17:25
Ալեքսանդր Ավանեսով

Կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Արմինֆո. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 19-ից 21-ը Մինսկում էր գտնվում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Հոկտեմբերի 20-ին հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և բելառուսական կողմի համանախագահ, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի 13-րդ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտին կայացել է արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Արձանագրության մեջ շեշտադրվում է երկու երկրների համագործակցության ներուժը առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների մարզերի միջև համագործակցությունը: Կարևորվել է Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ավելացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման, հարկային, մաքսային և համագործակցության, բոլոր այլ ոլորտներում ընթացակարգերի դյուրացման ու կանոնակարգման համար ԵԱՏՄ գործիքակազմի ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ակտիվացման նպատակով «Մեղրիե ազատ տնտեսական գոտու հնարավորությունների լիարժեք օգտագործումը։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իր բովանդակությամբ և հագեցվածությամբ 13-րդ նիստի արձանագրությունը տարբերվում է նախորդ նիստերից՝ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար:

Հոկտեմբերի 19-ին Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտնել է, որ բելառուսական արտահանումը Հայաստան ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին ավելացել է 40%-ով: ԲԵԼՏԱ գործակալության համաձայն՝ մամուլի քարտուղարը նշել է, որ 2017 թ. հունվար-օգոստոսին ԵԱՏՄ գծով գործընկեր Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 22,7%-ով և կազմել $23,2 մլն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.02.2020
RUB7.530.02
USD478.63-0.32
EUR517.06-1.31
GBP622.510.11
CAD361.610.60
JPY43.42-0.24
CNY68.36-0.23
CHF486.61-1.72



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000