Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 18:09
Նաիրա Բադալյան

Թաղահի Նեժաթ. Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են խորը ռազմավարական հարաբերություններ

Թաղահի Նեժաթ. Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են խորը ռազմավարական հարաբերություններ

Արմինֆո. Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի գլխավորությամբ:

Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ-իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:

Թաղահի Նեժաթի դիտարկմամբ, երկու երկրների միջև խորը և ռազմավարական հարաբերություններ են հաստատված. «Հարկային և մաքսային ոլորտներում երկուստեք գրանցված լուրջ հաջողությունները փորձի փոխանակման լայն հարթակ են ստեղծում: Վստահ եմ, որ հարկային և մաքսային օրենսդրության դյուրացման շնորհիվ կկարողանանք զարգացնել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները»: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն որդեգրել է տեղացի և օտարերկրյա գործարարներին աջակցելու թափանցիկ գործելաոճ. «Հարկային գերատեսչությունների համագործակցության սերտացումը կխթանի հայ և իրանցի գործարարների տնտեսական կապերի ակտիվացումը»: Կողմերը համաձայնվել են ձևավորել աշխատանքային խումբ՝ հարկային ոլորտի խնդիրները և կնքված համաձայնագրերի կիրարկումը խոչընդոտող հանգամանքները պարզելու և կարգավորելու նպատակով:

Հանդիպմանը դիտարկվել է նաև 1998թ.-ից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը: Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի և Իրանի հարկային մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում: «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը՝ վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության և վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,-նկատել է Վարդան Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակում գերատեսչությունները կավելացնեն հարկային ոլորտում տեղեկատվության փոխանակման ծավալը՝ հետագայում անցնելով միջազգային չափանիշներին համապատասխան ավտոմատ փոխանակման:

ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, երկու պետությունների հարկային վարչարարության մեջ զգալի տեղ է հատկացվում նաև կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրմանը. «Միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ, Հայաստանի հարկային մարմնի կառավարման էլեկտրոնային համակարգը շատ առումներով առաջատար է։ Այն ապահովում է երկրի տնտեսությունում թղթային փաստաթղթաշրջանառության կրճատումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ընթացիկ տեսչական հսկողությունից էլեկտրոնային հսկողության անցնելու և ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու շնորհիվ»: Իրանի պատվիրակությունը շրջել է նաև ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի փաստացի գործունեությանը, ինչը տպավորել է Թաղահի Նեժաթին:

Հայաստանի և Իրանի պաշտոնակիցները հանդիպումը դիտարկել են որպես հարկային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման հերթական քայլ: Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ Թաղահի Նեժաթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Հանդիպման ավարտին Իրանի և Հայաստանի հարկային ծառայությունների ղեկավարներն արձանագրություն են ստորագրել: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամեն տարի երկկողմանի հանդիպումներ անցկացնել՝ երկրների հարկային վարչակազմերի միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000