
Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscowե միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոնե ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը, արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։ Պայմանագրի կնքմամբ, փաստորեն, ոսկերչական ցուցահանդեսի արդյունքում ստացված պատվերների ծավալը գերազանցեց 1 միլիարդ դրամը։ Միայն ցուցահանդեսի օրերին ստորագրվել էին ավելի քան 580 միլիոն դրամի հայկական ոսկերչական իրերի ու զարդերի արտահանման գործարքներ։
«Համոզված եմ, հարգորոշման կարգի միասնականացման արդյունքում Ռուսաստանից և ԵԱՏՄ երկրներից հայաստանյան ոսկերչական արտադրանքի պատվերներն էականորեն կմեծանանե,- նշել է ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը համակարգող Վահե Սաֆարյանը։
Այս պահին դեպի Ռուսաստան և Ղազախստան ևս 24 միլիոն դրամի ոսկերչական ապրանքների արտահանման բանակցություններ են ընթանում։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել են 29,5 մլրդ դրամի թանկարժեք մետաղներ, ինչը 40,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 188,5 մլն դոլար` 20,3% տարեկան անկմամբ, իսկ ներմուծման ծավալը, հակառակը, ավելացել է 54,7%-ով` մինչև 149, 7 մլն դոլար:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 379.42 | -0.91 |
EUR | 441.46 | -1.78 |
GBP | 509.18 | -2.44 |
CAD | 272.94 | -0.93 |
JPY | 23.94 | -0.03 |
CNY | 54.46 | -0.08 |
CHF | 473.98 | -0.84 |

