Արմինֆո. Ատոմային էլեկտրակայանի հզորություններն էներգիայի այլընտրանքային աղբյուրներով փոխարինելու հնարավորության մասին Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները չեն կարող մտահոգություն չհարուցել: Հոկտեմբերի 24-ին ԱԺ ամբիոնից այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ելք՚ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա ասելով, Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: ՀԱԷԿ «ԲԲԷՌ՚ ռեակտորը հանրապետությունը երաշխավորված ապահովում է ընդունելի գնով էլեկտրաէներգիայով: Ոչ հողմային, ոչ արևային էներգետիկան նման հնարավորություններ չունեն, իսկ հիդրոէներգետիկան պահանջում է զգալի մակերեսներ, որոնք երկիրը չունի: Ջերմային էներգետիկան տալիս է նման հնարավորություն, սակայն այն չափազանց թանկ է: Նույնիսկ Իրանը, ունենալով ածխաջրածնային հումքի լուրջ պաշարներ, ատոմային բլոկեր է կառուցում: Ավելին, պաշտոնական Թեհրանն իր առջև խնդիր է դրել դառնալ միջուկային վառելիք արտադրող երկիր: «Հայաստանը պետք է ունենա ոչ միայն ԱԷԿ, այլև սեփական ուրան: Դրա համար հանրապետությունն ունի բոլոր հնարավորությունները` թե տեխնիկական, թե նյութական, թե քաղաքական: Հայաստանում կա 34 ուրանի հանքավայր, հիմնականում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Ռուսաստանի Անգարսկում միջազգային կենտրոնում երկրի մասնակցությունը նույնպես նման հնարավորություն է ընձեռում՚, - հայտարարել է Արամ Սարգսյանը` ՀՀԿ-ին կոչ անելով զբաղվել այդ հարցով: «Եթե մենք կորցնենք ատոմային էներգետիկան, մենք կվերածվենք դամբուլային երկրի՚, - հայտարարել է պատգամավորը:
![]() | 4.39 | 0.04 |
![]() | 395.72 | -0.51 |
![]() | 412.42 | -2.20 |
![]() | 498.21 | -0.92 |
![]() | 278.60 | -0.59 |
![]() | 26.08 | -0.03 |
![]() | 54.31 | -0.12 |
![]() | 437.79 | -1.83 |