Արմինֆո. Հայաստանի համար գազի հատուկ գինը կպահպանվի նաև 2018 թվականին: Այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ վարչապետ հետ Կարեն Կարապետյանի համատեղ ճեպազրույցում:
«Ընդունվել է որոշում, որը, հավանաբար, առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: Այն կայանում է նրանում, որպեսզի Հայաստանի համար պահպանվի գազի հատուկ գինը նաև հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ մենք համաձայնվել էինք դուրս գալ մի փոքր այլ պարամետրերի: Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական և ներդրումային իրավիճակի բարելավմանը», - ասել է Մեդվեդևը:
Նշենք, որ ավելի վաղ որոշվել էր, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ռուսական գազի գինը Հայաստանում կկազմի 150 դոլար 1000 խմ-ի համար: Համապատասխան համաձայնագրի արձանագրությունը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև հաստատվել էր կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում: Մինչև ապրիլը Ռուսաստանը Հայաստանին գազ էր վաճառում 1000 խմ-ի դիմաց 165 ԱՄՆ դոլարով: 2016 թվականի ապրիլի 7-ին որոշվեց գազի գինըիջեցնել մինչև 150 դոլար: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 25-ին հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը, որն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի 1-ից:
RUB | 4.26 | -0.06 |
USD | 387.15 | 0.06 |
EUR | 427.49 | -2.45 |
GBP | 506.43 | -3.25 |
CAD | 285.40 | -1.48 |
JPY | 26.95 | -0.15 |
CNY | 54.40 | -0.26 |
CHF | 456.06 | -3.50 |