Արմինֆո. Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված են ինֆորմատիզացման ոլորտի, ներքին շուկաների գործունեության, առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցեր: Գլխավոր թեմաների թվում են ԵԱՏՄ թվանշանային օրակարգի իրագործման շրջանակում նախաձեռնույթյունների մշակման կարգը, 2018-2019թթ. ԵԱՏՄ ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը՚): Նիստի մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի շրջանակում տեղեկատվական փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցեր: Նիստի օրիակարգում է նաև 2018-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունմների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզը՚) քննարկման հարցը: Կնշվեն ԵԱՏՄ այն երկրները, որտեղ նախատեսվում է անցկացնել 2018-2020թթ. «Եվրասիական շաբաթ՚ ավանդական ցուցահանդեսային համաժողովը: Ղրղըզական Հանրապետությունում կադրային փոփոխությունների առնչությամբ նախատեսվում է հաստատել ԵՏՀ խորհրդում Ղրղըզստանի ներկայացուցչի նոր թեկնածութունը: Կնշվեն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը:
![]() | 4.90 | -0.03 |
![]() | 384.14 | 0.23 |
![]() | 449.25 | 0.34 |
![]() | 518.09 | -1.15 |
![]() | 280.99 | 0.62 |
![]() | 26.09 | -0.06 |
![]() | 53.60 | 0.04 |
![]() | 482.41 | -0.07 |