Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ բարձրացել են 0.8%, նախորդ շաբաթվա 2.6% աճի փոխարեն: Դինամիկան մեծ հաշվով պայմանավորված էր ոսկու գնի աճով, իսկ պալադիումն ու արծաթը գտնվել են վերընթաց տրենդում, իսկ պլատինի գների աճը փոխարինվել է անկումով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հոկտեմբերի 23-29-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19947.08 դրամ (շաբաթական աննշան աճ), արծաթ – 265.06 դրամ (շաբաթական անկումը`0.2%), պլատինիում – 14366.33 դրամ (շաբաթական աննշան անկումով), պալադիում – 151.61 դրամ (շաբաթական աճը`2.8%):
![]() | 6.79 | -0.06 |
![]() | 522.23 | 0.34 |
![]() | 626.94 | -2.35 |
![]() | 727.62 | -2.24 |
![]() | 414.63 | -2.41 |
![]() | 48.32 | 0.20 |
![]() | 80.29 | 0.13 |
![]() | 569.44 | -0.25 |