Արմինֆո. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի վավերացման նախագծին: Փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի վավերացմանը:
ԵԱՏՄ մասնակից երկրները ընթացիկ տարվա ապրիլին ստորագրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, այսուհետ գործընթացների մեծ մասը ավտոմատացված կլինի: «Գործարարների և մաքսավորների շփումը նվազագույնի կհասցվի: Փաստաթուղթն անհամբեր սպասում էին մեր բիզնեսի ներկայացուցիչները: Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո մենք ակնկալում ենք ԵԱՏՄ-ում բիզնես կլիմայի զգալի բարելավում»,- ասել է նա:
Փաստաթուղթն օրենսդրորեն ամրագրում է Միությունում արտաքին տնտեսական գործունեության մաքսային վարչարարության համակարգի անցումը «թղթայինիցե դեպի էլեկտրոնային տեխնոլոգիաներ: Նման մոտեցումը զգալիորեն կտնտեսի բիզնեսի ռեսուրսները, կարագացնի մաքսային ձևականությունների անցման գործընթացները, ինչպես նաև փաստորեն կհամահարթեցնի «մարդկային գործոնըե բոլոր փուլերում՝ հայտարարագրի գրանցումից մինչև ապրանքների բացթողումը որոշումների ընդունման ժամանակ:
Նոր Մաքսային օրենսգիրքը (ՄՕ) ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)՝ բոլոր հինգ մասնակից երկրներից Պայմանագրի վավերացման մասին ծանուցումներ ստանալու մասին: ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը Միության նորմատիվ իրավական բազայի հիմնական փաստաթղթերից մեկն է: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ամրագրված է, որ մաքսային կարգավորումն իրականացվում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին համապատասխան: Այն կփոխարինի Մաքսային միության գործող Մաքսային օրենսգիրքը և մաքսային կարգավորման հարցերով միջազգային համաձայնագրերը, որոնք կնքվել են տնտեսական ինտեգրման վաղ փուլերի՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության պայմանագրային իրավական բազայի ձևավորման ժամանակ:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |