Արմինֆո. Կառավարությունն այսօր կայացած նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասինե համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագիրը մշակվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կանոնակարգման նպատակով: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար հատվածի ակտիվությունը: Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

