Արմինֆո. Այսօր ակնհայտ է դառնում, որ մինչև 2019 թ. չի հաջողվի ամբողջովին ավարտել ՀԱԷԿ երկորրդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
Նրա խոսքով, 2019 թ. կամ կդադարեցվեն ռուսական կողմի հետ համաձայնագրերը, և ծրագիրը կշարունակվի մինչև 2021 թվականը սեփական ուժերով, կամ նախագիծը կերկարաձգվի՝ ռուսական կողմի մասնակցությամբ: Այնուամենայնիվ, շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հիմնական մասը կավարտվի մինչև սահմանված ժամկետը՝ 2019 թ. վերջը: Կշարունակի խնդիր մնալ օգտագործված միջուկային վառելիքի և միջուկային թափոնների ուտիլացման հարցը: Ծրագիրը, գլխավոր տնօրենի խոսքով, արդեն մշակված է, բայց դրա իրականացումն ավելի երկարատև ժամկետներ կպահանջի, և դրա իրականացման գործում ՀԱԷԿ-ը մտադիր է ներգրավել իր ռուսաստանցի գործընկերներին:
Մովսես Վարդանյանն ընդգծել է, որ 2018 թ.ապրիլի կեսից կայանի աշխատանքը մասամբ կդադարեցվի, մասնավորապես՝ տուրբիններից մեկի աշխատանքը: Հունիսի կեսին լիովին կդադարեցվի ամբողջ բլոկի աշխատանքը, ինչի ընթացքում վառելիքով լրալցավորում կիրականացվի: Օգոստոսի 15-ից բլոկը շահագործման մեջ կմտցվի, իսկ դեկտեմբերին շակագործման կհանձնվի նաև նորացված տուրբինը:
Գլխավոր տնօրենը նշել է, որ մինչև 2021 թվականը կայանն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունի: Այնուամենայնիվ, հաջորդ տարի կայանը, երկրատև պարապուրդի պատճառով /վեց ամիս/ 1,860 մլրդ կՎտ/ժ պակաս էլեկտրաէներգիա կարտադրի, բայց այդ փաստը հիմք չի հանդիսանա ԱԷԿ-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար կարգավորող մարմին դիմելու համար: «Կան նախորդ տարիներից խնայողություններ, որոնց հաշվին սակագինը չի բարձրանա»,- ասել է ՀԱԷԿ գլխավոր տնօրենը: