Արմինֆո. 2017թ. հոկտեմբերի 27-ին Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործումե ծրագրի մասնակիցները ևս մեկ հետաքրքիր այց ունեցան Երևանում։
Գործընկեր հինգ համայնքների 14-17 տարեկան պատանիները «Կրտսեր Մերգելյանե ակումբի շրջանակներում այցելեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսե ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս, որտեղ ստեղծվել են հայկական առաջին հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները՝ ArmPhone-ը և ArmTab-ը։
Ընկերության մասնագետների օգնությամբ երեխաները հավաքեցին դյուրակիր համակարգիչներ, ծանոթացան բջջային խաղերի ստեղծման գործընթացին, VR (վիրտուալ իրականության) ակնոցներով դիտեցին 360 աստիճան ֆիլմեր, մասնակցեցին գիտափորձերի, ծանոթացան լուսանկարչության գաղտնիքներին:
«Այս ծրագրին մասնակցող պատանիները սովորում են կիրառել նորագույն տեխնոլոգիաներըն իրենց առօրյա կյանքում։ Շատ ցանկալի է, որ նրանք պատկերացում ունենան նաև, թե այդ նորագույն տեխնոլոգիաներն ինչպես են ստեղծվում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ ունի, իսկ այդ ներուժն իրականացնողները մեր երիտասարդներն են։ Այդ իսկ պատճառով մեր ընկերությունն ամեն ջանք գործադրում է իրենց համապատասխան գիտելիքներով զինելու համարե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսե ընկերությունը «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդե բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների մոտ գիտության, կրթության և տեխնոլոգիաների նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելուն։ Դրանից մեկն էլ «Կրտսեր Մերգելյանե ակումբն է։ Պատանիների համար սա լավագույն հնարավորությունն է ոչ միայն տեսնելու, այլև գործնականում մասնակցելու տեխնոլոգիաների ստեղծման գործընթացին։ «Թի Էս Դիե ընկերությունը սիրով համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակը ևս պատանիներին կրթելն է։ Համատեղ ուժերով մենք կնպաստենք մի սերնդի ձևավորմանը, որը կստեղծի ամուր և տնտեսապես հզոր պետությունե, - նշել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսե ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը։
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսե ընկերություն կատարած այցն այս ծրագրի մասնակից երեխաներին հնարավորություն ընձեռեց անձամբ ծանոթանալու Հայաստանում հաջողված ՏՏ ընկերության գործունեությանը և դրա զարգացման հեռանկարներին: Որպես երեխայակենտրոն կառույց, ՄԶՀ-ն խիստ կարևորում է Հայաստանում Beeline-ի ներգրավվածությունը նմանօրինակ ծրագրերին և լիահույս է, որ ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ երեխաները կկարողանան նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ իրենց ձայնը մշտապես հասանելի դարձնելե, - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործումե ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները: