Արմինֆո. Հայաստանում Եվրամիությունը «ԵՄ-ն հանուն բիզնեսիե նախաձեռնության միջոցով աջակցում է տեղի ընկերություններին՝ հետևյալ ուղղություններով՝ Ֆինանսավորում, Վերապատրաստում, Դեպի նոր շուկաներ արտահանման աջակցություն: 2009թ.-ից ի վեր հայաստանյան 25.000 ընկերության տրամադրվել Է, ընդհանուր առմամբ, 268 միլիարդ ՀՀ դրամի (473 միլիոն եվրո) աջակցություն:
Ովքե՞ր են արդեն իսկ օգտվել. «Ինգրեդիենտե սրճարանն ԵՄ-ից դրամաշնորհ է ստացել՝ նոր կայքէջ ստեղծելու նպատակով: Նոր կայքէջն ավելացրել է հաճախորդների քանակը 80 տոկոսով: Այժմ սրճարանն ապահովում է 12 մարդու զբաղվածություն: Լրացուցիչ տեղեկատվություն: «Սմարթ Քընսթրաքշընե ընկերությունն իր բիզնեսի ավելի լավ կառավարման համար ՏՏ համակարգ մշակելու նպատակով ֆինանսավորում է ստացել ԵՄ-ից: Արդյունքում, «Սմարթ Քընսթրաքշընե ընկերությունն ավելացրել է իր շրջանառությունը 123 տոկոսով: Լրացուցիչ տեղեկատվություն: «Լեվարթ’սե սննդի, պիցցայի և սենդվիչների խանութը (Levart’s Food, Pizza and Sandwich Shop) վարկ է ստացել ԵՄ-ից՝ իր գործունեության տարածքների ընդլայնման նպատակով: Այժմ երկու վայրում ձեռնարկության շրջանառությունը կրկնապատկվել է, և ևս 4 մարդ ապահովվել է աշխատանքով:
ԵՄ-ն հայաստանյան ընկերություններին աջակցում է «ԵՄ-ն հանուն բիզնեսիե նախաձեռնության միջոցով և գործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Վերականգնման վարկերի բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Առևտրի միջազգային կենտրոնի, Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի, Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (EUROCHAMBRES), Արհեստների, փոքր և միջին ձեռնարկությունների եվրոպական ասոցիացիայի (UEAPME), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Համաշխարհային բանկի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ:
Նշենք, որ ձեռնարկությունների ամրապնդմանը, թվային տնտեսությունների զարգացմանը և Եվրոպական միության ու նրա Արևելյան գործընկեր երկրների ձեռնարկատերերի միջև կապերի հաստատմանը վերաբերող հարցերը լինելու են 2017թ. հոկտեմբերի 26-ից 27-ը Էստոնիայում կայանալիք Արևելյան գործընկերության (ԱլԳ) 4-րդ Բիզնես ֆորումի քննարկումների առանցքում:
Միջոցառումը համախմբելու է ավելի քան 450 բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների ու պետական պաշտոնատար անձանց Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ անդամ երկրներից: Ֆորումը առանցքային կարևորության միջոցառում է, որն անցկացվում է ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ 5-րդ գագաթաժողովին նախապատրաստվելու նպատակով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և ԵՄ միջև արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 24,3%-ով, մինչև $947.4 մլն, ըստ որում՝ արտահանում ավելացել է 32,6%-ով՝ մինչև $407.9 մլն, ներմուծման՝ 18,6%-ով, մինչև $539.5 մլն աճի դեպքում: 2016 թ, Հայաստանի և ԵՄ միջև արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 2,1%-ով՝ արտահանման 15,9% աճի, ներմուծման՝ 5,2% անկման դեպքում: