Արմինֆո. Անելիք Բանկը շարունակում է հաճելի անակնկալների շարքը, կազմակերպելով նոր ակցիա իր հաճախորդների համար։ Գործարկված ակցիայի շրջանակներում մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Բանկի հաճախորդները, կախված ժամկետից, կարող են ստանալ ոսկու գրավով ապահովված քարտային վարկեր տարեկան 8% և 9.5% տոկոսադրույքով, իսկ ՀՀ դրամով վարկեր` 11% և 12.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկավորման առավելագույն գումարը 30 մլն դրամ է, առավելագույն ժամկետը` 6 ամիս է: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Անելիք Բանկի կողմից մշտապես նորացվում և թարմացվում են մատուցվող ծառայությունները կամ դրանց պայմանները հարմարեցվում են մեր հաճախորդների պահանջմունքներին։ Սա նոր պրոդուկտ չէ մեր բանկի ծառայությունների ցանկում, այլ նոր շահավետ ակցիա է, որի շնորհիվ տվյալ վարկերը հասանելի կլինեն առավելագույն թվով հաճախորդների»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Անելիք Բանկի վարկային ներդրումների ծավալները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աճել են 4.3 անգամ, մինչև 252.1 մլրդ դրամ, որտեղ 11% կամ 27,7 մլրդ դրամ կազմել է մանրածախ վարկավորման ծավալը: Բանկի լոմբարդային վարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 24.5%, մինչև 6 մլրդ դրամ, որի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 2.4%, իսկ մանրածախ վարկային պորտֆելը կազմել է 21.7%: Բանկի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 3.3 անգամ, մինչև 308 մլրդ դրամ: Արդյունքում, վարկային պորտֆելի մասնաբաժինն ակտիվների կառուցվածքում աճել է 61,7%, մինչև 81,9%: Անելիք Բանկի զուտ շահույթը 2016 -ին ավելացել է 4 անգամ, մինչև 2.4 մլրդ դրամ: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.06.2017թ. դրությամբ կազմել է 480,47 դրամ /դոլար):
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկումից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):