Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ արագացրել են աճի տեմպերը`12.1%-ից մինչև 14.9%: Ընդ որում, առաջին կիսամյակում նվազել են 6.9%, երկրորդ եռամսյակում`1.8%, երրորդ եռամսյակում աճել են 3.8%: Արդյունքում, միջազգային պահուստների տրենդը հունվար-սեպտեմբերին նվազել են 5%, նախորդ տարվա 2.6% աճի համեմատ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, պահուստների կառուցվածքում 2,092 մլրդ. դոլար կազմել են արտարժույթով արտաքին ակտիվները, տարեկան կտրվածքով աճելով 14.9%, հունվար-սեպտեմբերին նվազելով 4.9%, իսկ միայն երրորդ եռամսյակում աճել 3.1%: SDR մասնաբաժինը ԱՄՀ կառուցվածքում կազմել է 0.9 մլն.դոլար, տարեկան աճը`2.3 անգամ, բայց հունվար-սեպտեմբերին նվազել են 72.9%, երրորդ եռամսյակում`87.1%:
Համեմատության համար նշենք, որ միջազգային պահուստները 2016-ի I կիսամյակում նվազել են 2.6%: Դրանց կառուցվածքում արտարժույթով արտաքին ակտիվներն աճել են 2.8%, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում նվազել 85.9%: Իսկ տարեկան դինամիկան այդ ժամանակ ուներ հետևյալ տեսքը`համախառն միջազգային պահուստները, ինչպես նաև արտաքին ակտիվներն աճել են 12.1%, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում նվազել է 1.1%: Միայն 2016-ի երրորդ եռամսյակում համախառն միջազգային պահուստների աճը կազմել է 16.2%:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են 24.2%, մինչև 2.204,1 մլրդ.դոլար, պայմանավորված արտարժույթով արտաքին ակտիվների մինչև 2.200,6 մլրդ.դոլար աճով: SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 3.5 մլն. դոլար, տարեկան աճը`21,8%: Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյականացրել էր դեռ 2003 թվականի դեկտեմբերին:
![]() | 5.10 | 0.06 |
![]() | 388.33 | 0.16 |
![]() | 422.31 | 3.40 |
![]() | 477.37 | 0.43 |
![]() | 283.93 | 0.59 |
![]() | 29.58 | 0.35 |
![]() | 56.52 | 0.03 |
![]() | 423.62 | 2.61 |