Արմինֆո. Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.9% (նախորդ տարվա աճը`7.1%), կազմելով ավելի քան 1.2 տրլն. դրամ (2.4 մլրդ դոլար): Դինամիկայի արագացման դրայվերն են եղել հանքարդյունաբերության և վերամշակման ոլորտները: Միայն 2017-ի սեպտեմբերին արտադրությունն աճել է 4.7% (2016-ի սեպտեմբերին`8.4%), ապահովելով 146.4 մլրդ.դրամ ծավալ (306.1 մլն.դոլար):
2017 թվականի հունվար-սեպտեմբերին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 10.6% աճ (նախորդ տարվա աճը` 13,7%), մինչև 241,8 մլրդ դրամ: Միայն սեպտեմբերին հանքարդյունաբերական հատվածում ծավալը կազմել է 29,6 մլրդ դրամ, տարեկան աճը`0,9%: Վերամկակող արդյունաբերության ծավալը հունվար- սեպտեմբերին կազմել է 15,1% (նախորդ տարվա աճը`5,6%), մինչև 732,4 մլրդ դրամ, որից 94 մլրդ դրամը բաժին է ընկել սեպտեմբերին, ամսական աճը`6,7%:
Ընդ որում, վերամշակման արդյունաբերությունում ծավալների նվազում 2017 թվականի հունվար- սեպտեմբերին արձանագրվել է միայն մեքենաների և սարքավորուների արտադրությունում (35,9% անկում): Իսկ էական աճ է արձանագրվել էլեկտրական սարքավորումների արտադրությունում (2.8 անգամ), կահույքի (37,1%), ըմպելիքների (36,5%), հագուստի (29,5%), տեքստիլի (27,8%) արտադրություններում, ոսկերչությունում (23,8%): Վերամշակման արդյունաբերությունում ծավալներով առաջատարներն են`սննդամթերքի արտադրությունը (222,1 մլրդ դրամ), հիմնական մետաղների (123,2 մլրդ դրամ), ըմպելիքների (104,6 մլրդ.դրամ), ծխախոտի (104,5 մլրդ.) արտադրությունները:
Ըստ վիճակագրական տվյալների, էներգամատակարարման, գազի, գոլորշու կամ կոնդիցիոն օդի արտադրությունը հունվար-սեպտեմբերին ավելացել է 2,9% (նախորդ տարվա աճը`5,8%), մինչև 192,1 մլրդ դրամ: Մինչդեռ, սեպտեմբերին եղել է 2,4% աճ, մինչև 20,6 մլրդ դրամ: Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը հունվարին-սեպտեմբերին աճել է 0,3% (նախորդ տարվա աճը`1,1%), մինչդեռ, բնական գազի արտադրությունը և բաշխումն ավելացել է 15.6% (սեպտեմբերին աճը`12,3%):
Հասույթը ջրամատակարաումից, թափոնների վերամշակումից և երկրորդային հումքի ստացումից հունվար- սեպտեմբերին կազմել է 8,8% (նախորդ տարվա աճը`7,1%), մինչև 18,8 մլրդ դրամ, ավելանալով միայն սեպտեմբերին`3,1%, մինչև 2.2 մլրդ դրամ: Ընդ որում, աճն այս հատվածում հիմնականում պայմանավորված էր թափոնների հավաքման, մշակման, ոչնչացման և երկրորդային հումքի ստացման հաշվին (տարեկան աճը`24,7%, ամսական անկումը`7,1%):
Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին աճել է 6.7%, կազմելով 1.429 տրիլիոն: դրամ ($ 2.9 մլրդ): Աճի դանդաղումը պայմանավորված էր 8.3% դանդաղեցումով հանքարդյունաբերության ոլորտում, մինչև 256,4 մլրդ դրամ, իսկ վերամշակող արդյունաբերության դինամիկան արձանագրել էր 7.7% աճ, մինչև 885 մլրդ դրամ:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017-ի օգոստոսին կազմել է 478.24 դրամ./$ 1, իսկ հունվար-օգոստոսին 482,59 դրամ/դոլար: