Արմինֆո. «Կասպերսկու լաբորատորիան՚ Ռուսաստանի, Հայաստանի և Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ նոր թիրախային գրոհ է հայտնաբերել, հաղորդել է «Պրայմը՚` վկայակոչելով ընկերության հաղորդումը: «Առաջին ալիքն սկսվել է 2017-ի հուլիսին, իսկ նորն իրականացվում է այժմ: Աննկատ լինելու և գաղտնի մնալու իր հատկության համար հարձակումը կոչվել է Silence (լռություն – խմբ.)՚, - հաղորդում է «Կասպերսկու լաբորատորիան՚: Ընկերության փորձագետների ասելով, վարակումը կատարվում է թիրախային ֆիշինգային նամակների միջոցով, որոնք .chm. ձևաչափի վնասակար հավելվածներ ունեն: Հաճախ նամակի տեքստը հաշիվ բացելու սովորական հարցման տեսք է ունենում, պարզաբանել են ընկերությունում: Նամակը բացելու արդյունքում վարակը ներթափանցում է կորպորատիվ ցանց և այն ուղարկողներին հնարավորություն ընձեռում ուսումնասիրելու ենթակառուցվածքը, ինչպես նաև հետևելու աշխատակիցներին, մասնավորապես` մոնիտորների էկրաններին տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Տվյալների ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո հակերները կողոպուտ և դրամական փոխանցում են իրականացնում:
«Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գրոհները կիբեռհանցագործների համար հարստացման ամենաարդյունավետ եղանակներից մեկն է: Այն, որ Silence գրոհն արձանագրվել է արդեն մի քանի երկրում, խոսում է խմբի աճող ակտիվության մասին: Ընդ որում, չարագործները օգտագործում են օրինական վարչական գործիքներ` աննկատ մնալու նպատակով: Դա բարդացնում է գրոհի հայտնաբերումը՚, - նշել է «Կասպերսկու լաբորատորիայի ավագ հակավիրուսային փորձագետ Սերգեյ Լոժկինը, ում խոսքերը վկայակոչվում են հաղորդագրությունում: «Կասպերսկու լաբորատորիայի՚ մամուլի ծառայությունում ճտել են, որ նոր թիրախային գրոհի զոհ են դարձել Ռուսաստանի տասնյակ բանկեր:
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |