Արմինֆո. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 92.8 մլրդ դրամ ($ 192.2 մլն), տարեկան կտրավծքով կրճատվելով 35.8%, նախորդ տարվա 25,1% աճի փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն արագացրել են տարեկան աճի տեմպերը`0,4% -ից մինչև 5%, կազմելով 888.4 մլրդ դրամ, իսկ ծախսերի 3.4% աճը փոխարինվել է 1% անկումով, մինչև 81.2 մլրդ դրամ:
Եկամուտների կառուցվածքում հարկերի և տուրքերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է 93.1%-ից մինչև 94.1%, բացարձակ արտահայտությամբ աճելով 6,2%, մինչև 836.4 մլրդ դրամ: Մասնավորապես, բարելավվել է տարեկան դինամիկան, մաքսային տուրքերի եկամուտների գծով 13,8% անկումից հետո արձանագրելով 29.7% աճ, մինչև 52.2 մլրդ դրամ, բնապահպանական վճարներից եկամուտների 16.8% անկումը փոխարինվել է 60.9% աճով, մինչև 31.3 մլրդ դրամ, ավելացված արժեքի հարկի եկամուտների դինամիկան 11.6% անկումից մինչև 4.6% աճ, մինչև 89,8 մլրդ դրամ: Եկամտահարկի գծով աճը կազմել է 1.7%, մինչև 248 մլրդ դրամ, շրջանառության հարկի գծով`20.9%, մինչև 13 մլրդ դրամ, նպատակային սոցիալական վճարների գծով`18,3%, մինչև 11.1 մլրդ դրամ, ակցիզային հարկի գծով`31.4%, մինչև 54.4 մլրդ դրամ, պետական տուրքի գծով`1.6%, մինչև 24.7 մլրդ դրամ, հաստատագրված վճարների գծով`12.2%, մինչև 2.6 մլրդ դրամ: Վատթարացել է միայն շահութահարկի տարեկան դինամիկան`28.6% աճից մինչև 14.5% անկում, որի ծավալնեչը կազմել են 87.9 մլրդ դրամ:
Այս ֆոնին բյուջետային ծախսերի գծով արձանագրվել է վայրընթաց տրանդ, ընդ որում, բացառապես այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են`ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը`9.7%, մինչև 98.7 մլրդ դրամ, սուբսիդիաներ` 8.9%, մինչև 74,9 մլրդ դրամ և դրամաշնորհներ`14%, մինչև 99,1 մլրդ դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների դինամիկան 24% անկումը փոխարինել է 0.5% աճով, մինչև 84.7 մլրդ դրամ: Պետական պարտքի գծով աճը կազմել է 23.6%, մինչև 90.6 մլրդ դրամ, որի 52.6 մլրդ-ը`արտաքին պարտքի գծով, աճի կտրուկ դանդաղումով` 32.6% -ից մինչև 10%: Նպաստների և կենսաթոշակների գծով ծախսերը կտրուկ փոքր դանդաղեցրել են տարեկան աճը`3% -ից մինչև 1.9%, կազմելով 302 մլրդ դրամ, իսկ աշխատավարձի գծով`2% -ից 1,5%, մինչև 99,9 մլրդ դրամ:
Նշենք, որ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի սեպտեմբերի 30-ին կազմել է 478.41 դրամ/դոլար, իսկ հունվար-սեպտեմբերին`482.59 դրամ/դոլար: