Արմինֆո. Կոմիտաս 54բ հասցեում նոյեմբերի 1-ին բացվեց Ինեկոբանկի նոր` «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը:
Նորաբաց մասնաճյուղն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` բիզնես վարկեր, առևտրի ֆինանսավորման և բիզնես գործիքներ, հաշիվների սպասարկում և այլ ծառայություններ:
Բիզնեսի և անհատների համար սեգմենտավորված մասնաճյուղերի բացումը Ինեկոբանկի ռազմավարական ուղղություններից է, որով բանկը ապահովում է իր առջև դրված առաջնային նպատակներից մեկը` հաճախորդների հարմարավետ սպասարկումը:
Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդներ, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Ա. Չիչյանը` նշելով.
«Մասնաճյուղերի սեգմենտավորումը ըստ հաճախորդի տեսակի բանկի բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում, որի նպատակն է ունենալ հաճախորդի հենց այդ սեգմենտին հարմարեցված մասնաճյուղ, ինչն էլ իր հերթին կապահովի սպասարկման բարձր մակարդակ: Ճիշտ է, այսօր Ինեկոբանկը տրամադրում է հաշիվների հեռահար կառավարման հարուստ գործիքակազմ, բայց զուգահեռ կարևորում է նաև մասնաճյուղերում հաճախորդների հարմարավետ սպասարկումը` դրանով իսկ բավարարելով տարբեր պահանջմուքներ ունեցող հաճախորդների կարիքները:
Այժմ Արաբկիր համայնքում մենք ունենք 3 մաասնաճյուղ:
Մասնաճյուղերի աշխարհագրական դիրքերը ընտրվել են երկար ուսումնասիրություններից հետո, դրանք գտնվում են Արակբիր համայնքի բանուկ հատվածներում, ինչը թույլ է տալիս հաճախորդներին կատարել իրենց բանկային գործարքներն առանց առօրյա գործերից կտրվելու»:
Նորաբաց «Կոմիտաս 2» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի - ուրբաթ, ժամը 09:05-17:00, շաբաթ` ժամը 10:00-15:00:
Ինեկոբանկի մասին
Արդեն 21 տարի է Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ և սպասարկում է ավելի քան 400,000 հաճախորդ բանկի 23 մասնաճյուղերում:
Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման շնորհիվ: Այդ մասին են վկայում հետևյալ փաստերը.