Արմինֆո. «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, առաջակից օգտվելու համար վճարելով լրացուցիչ 500 ՀՀ դրամ գումար գործող ամսավճարին, բաժանորդները կարող են դիտել մինչև 60 հավելյալ հեռուստաալիք (ժամանցային, երաժշտական, իտահանրամատչելի, մանկական, ֆիլմերի, ուսուցողական, այլ ժանրերի), դիտել անսահմանափակ թվով սերիալներ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից (վերջին տարիների լավագույն, ամենատարբեր ժանրերի հոլիվուդյան սերիալներ, որոնք պարբերաբար թարմացվում են և համալրվում), ինչպես նաև օգտվել 2,5 անգամ ավելի արագ Ինտերնետ հասանելիությունից։
Այսպիսով, միանալով Energy առաջարկին, Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդները (1 տարի բաժանորդագրության առկայության դեպքում) ստանում են նշված առավելություներն`ի լրումն իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների՝ 1 տարվա ընթացքում ամսավճարին ավելացնելով ամսական 500 ՀՀ դրամ։
Աղբյուրի համաձայն, Energy առաջարկից արդեն իսկ հնարավոր է օգտվել և այն գործելու է մինչև 2018թ. հունվարի 31-ը: Առաջարկի վերաբերյալ առավել մանրամասներ ներկայացված են ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.rtarmenia.am/am/for-home/energy-special-offer/ ։
Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: